Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Ժողովրդագրական ճգնաժամը Հայաստանում կարող է խորանալ

Ժողովրդագրական ճգնաժամը Հայաստանում կարող է  խորանալ
07.02.2025 | 09:43

Ծնելիության նվազման և մահացության մակարդակի աճի ներկայիս տեմպերը միայն ավելի խորքային խնդիրների նախանշաններ են: Առանցքային գործոններից մեկը, որը դեռ ամբողջությամբ չի բացահայտվել վիճակագրության մեջ, 2020-ին և 2023-ի սեպտեմբերին արցախյան պատերազմի ժամանակ երիտասարդ տղամարդկանց կորուստն է։

18-25 տարեկան հազարավոր երիտասարդներ, այսինքն՝ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին ծնվածները, զոհվել են մարտերում: Այս սերունդն է, որ առաջիկա տարիներին պետք է ընտանիքներ ստեղծի և ապահովի բնակչության աճ։

Սակայն, զգալի կորուստների պատճառով, վերարտադրողական տարիքի տղամարդկանց թիվն ավելի քիչ կլինի, ինչը կհանգեցնի ամուսնությունների թվի նվազմանը, իսկ արդյունքում՝ ծնելիության էլ ավելի մեծ անկմանը։

Այսպիսով, ժողովրդագրական ճգնաժամը Հայաստանում կարող է միայն խորանալ, իսկ դրա երկարաժամկետ հետևանքները հատկապես նկատելի կդառնան հաջորդ տասնամյակում։

Հայաստանի իշխանությունները մտածու՞մ են այս մասին։ Խիստ կասկածում եմ:

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2504

Մեկնաբանություններ